Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր արտագնա հանդիպում կանցկացնի Կրասնոդարի «Կուբան»-ի հետ:
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի հանդիպմանը: Նա վնասվածքից հետո դեռևս ամբողջովին չի ապաքինվել:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի` «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպման ժամանակ: