Կողբացի 3/ա շենքի բակում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մարտի 26-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում շտապ օգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Եզնիկ Կողբացի 3/ա շենքի մոտ կնոջ դի կա: Նշված շենքը 11 հարկանի է:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 35-ամյա Լիլիթ Հայրապետյանի դին: Ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահվան պատճառը դժբախտ դեպքն եղել, քանի որ Լիլիթ Հ.-ն վայր է ընկել պատուհանները լվանալու ժամանակ:




Լրահոս