Մարտի 25-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժանմունք բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող արհեստական լճի մոտ 20-ամյա մի աղջկանից բացահայտ հափշտակել է ոսկյա մատանի: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
20-ամյա աղջկանից ոսկյա մատանի էր գողացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ