Արդեն հայտնել էինք, որ ըստ տեղեկությունների` ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին «մեկուսացրել» են ՀՀԿ շտաբից, որը պայմանավորված է նաև նրա`վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններով:
Սակայն այսօր, Armlur.am-ի հարցին ի պատասխան, Շարմազանովը վստահեցրեց, որ ինքը մեկուսացված չէ շտաբից և չի մասնակցել միայն առաջին նիստին: Անդրադառնալով վարչապետի հետ հարաբերություններին` նա նշեց, թե իրենց հարաբերությունները փայլուն են:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան