Հրանտ Բագրատյանը պետության ղեկավար դառնալու մտադրություն ունի. կմասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ոչ»-ի քարոզարշավին մասնակցելու է իր կուսակցությունով: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց, թե ինչ են անելու:

«Ես ոչ մի ճակատի չեմ միանալու, իմ քարոզչությունն եմ իրականացնելու: Այս շաբաթվանից սկսելու ենք մարզային հանդիպումները, թեև կասկածում եմ, որ մինչև դեկտեմբերի 6-ը կհասցնենք լինել բոլոր մարզերում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Հրանտ Բագրատյանը հույս ունի, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովուրդը դեմ է քվեարկելու, որից հետո ինքը հնարավորություն կունենա առաջադրվել նախագահական ընտրություններում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս