Armenian text to speach

ՄՕԿ-ն իր թիմը կունենա 2016թ. օլիմպիական խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2016 թվականի օլիմպիական խաղերին կմասնակցեն նաեւ այն մարզիկները, որոնք տարբեր պատճառներով լքել են իրենց հայրենիքը եւ փախստականի կարգավիճակ ունեն:

«Դա փախստականների համար հույսի խորհուրդ կարող է դառնալ, բացի այդ, մարդիկ ավելի լավ կպատկերացնեն այդ խնդրի մասշտաբները: Այն մարզիկները, որոնք չեն կարող ներկայացնել իրենց երկիրը, կրել իրենց դրոշը եւ լսել օրհներգը, Ռիո-2016-ում հանդես կգան օլիմպիական դրոշի ներքո», – ասել է Թոմաս Բախը:

Նախկինում ՄՕԿ-ի կանոնակարգով փախստական-մարզիկներին արգելվում էր մասնակցել օլիմպիական խաղերի, քանի որ նրանք իրավունք չունեին հանդես գալու իրենց երկրի թիմի կազմում:




Լրահոս