Երեխայի խնամքի համար նախատեսված նպաստն ուշացնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ երեխայի խնամքի համար նախատեսված նպաստը՝ 18 հազար դրամը, դեռ չի բաժանվել: Այդ նպաստը սովորաբար տրվել է յուրաքանչյուր ամսվա 24-ին կամ 25-ին:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Մեր հարցմանը նշված նախարարությունից պատասխանեցին. «ՀՀ պետական բյուջեում ֆինանսական վերաբաշխումներ են կատարվել: Խնդիրը 1-2 օրվա ընթացքում կլուծվի»:




Լրահոս