ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին առաջադրվել է 7 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը ստացել է նախագահական ընտրությունների 7 հայտ· այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

2016 թվականի փետրվարի 26-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն հետևյալ թեկնածուները՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բեն Ալ-Հուսեյն, Ժերոմ Շամպան, շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ-Խալիֆա, Մուսա Բիլիտի և Տոկիո Սեկսվալե։




Լրահոս