20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այդ մասին Armlur.am-ը տեղեկանում է «Միկա» ակումբի մամուլի ծառայությունից:
Մի քանի շաբաթ առաջ այդ պաշտոնում նշանակված Արմեն Պետիկյանը կկատարի փոխնախագահի պարտականությունները:
Հիշեցնենք, որ նախկինում Խորեն Հովհաննիսյանը եղել է Երեւանի «Փյունիկի» նախագահ, սակայն 2006 թվականին հրաժարական էր տվել եւ մեկնել էր արտասահման: