
Կահիրեում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ձերբակալված անդամների թվում ՀՀ քաղաքացի չկա չկա։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ի պատասխան Կահիրեում Հայաստանի դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա», – գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Ինչպես ավելի վաղ գրել էր Armlur.am-ը, «ՌԻԱ Նովոստի»
կայքի հաղորդմամբ` երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման 6 անդամի: Աղբյուրը նշել էր, թե ձերբակալվածների թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Իրանի քաղաքացիներ։