Բայկալ լճի մեջ երկնաքար է ընկել· հայտնում է Իրկուտսկի պետական համալսարանի աստղադիտարանի կայքը, գրում է Lenta.ru-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 22-ին աստղադիտարանի գիտաշխատող Կիրիլ Իվանովը վառ ասուպ է նկատել: Այն նկատվել է 67,2 կմ բարձրության վրա և անհետացել 62,1 կմ բարձրության վրա: Գիտնականների գնահատկանի համաձայն՝օբյեկտի սկզբնական զանգվածը առնվազն մեկ կգ է կազմել, իսկ չափսերը գերազանցել են մեկ դեցիմետրը:
Գիտնականներին հաջողվել է վերարտադրել երկնաքերի հետագիծը: Եվ հավանաբար, երկնային մարմնի տեղաշարժը պայմանավորված է եղել Յուպիտերի ձգողականությամբ, որը հրել է օբյեկտը սկզբնական հետագծից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան