Ավստրիան պատ կկառուցի Սլովենիայի հետ սահմանին, որպեսզի սահմանափակի փախստականների հոսքը, փոխանցում է Financial Times պարբերականը:
Երկրի ՆԳ նախարարը պնդում է, որ Ավստրիան ամբողջովին չի փակի Սլովենիայի հետ սահմանը:
«Ցանկանում ենք մենք դա, թե ոչ, մարդիկ միևնույնն է ներթափանցելու են Գերմանիայից», -ասել է Ավստրիայի ՆԳ նախարարը:
Պարբերականը գրում է, որ չնայած բազմաթիվ գագաթաժողովներին՝ եվրոպացի առաջնորդները այդպես էլ չկարողացան միգրացիոն ճգնաժամի հարցում միասնական ռազմավարություն մշակել: Այն ժամանակ, երբ որոշ երկրներ խստացված սահմանային վերահսկողություն են սահմանում, մյուսները ներգաղթյալներին ազատ տեղարժման թույլտվություն են տալիս, չնայած նրան, որ ԵՄ կանոնները ենթադրում են, որ նման իրավիճակներում փախստականները պետք է ստուգում անցնեն սահմանին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան