ՊՍԺ-ն հետևում է Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը սկսել են աշխատել 2016-2017 մրցաշրջանի համար թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ:

«L’Equipe»-ը հայտնում է, որ փարիզեցիները դիտարկում են Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի թեկնածությունը։

Բացի այդ` նրանք մտածում են նաեւ կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ձեռք բերելու մասին, եթե չհաջողվի գնել Ռոնալդուի տրանսֆերը։




Լրահոս