«ԱՊՀ անդամ երկրների համար սպառնալիքները չեն պակասել, այլ ընդհակառակը կարելի է փաստել, որ խնդիրներն անգամ խորանում են, հներին նորերն են ավելանում»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր երկրների համար սպառնալիքները չեն պակասում, իսկ միգուցե, կարելի է անգամ փաստել, որ դրանք կխորանան: Ավանդական խնդիրներին ավելանում են նաև նորերը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ու անվտանգության օրգանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հասկանում ենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում»,- հավելել է նա: