Փարաջանով ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Փարաջանով” ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրերում: Ֆիլմի պրոդյուսերները նույնպես հրավիրվել են A խմբի գրեթե բոլոր համաշխարհային կինոփառատոնների մրցույթում “Փարաջանով” ֆիլմը քննարկելու համար: Այս մասին գրում է UNN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Պետական կինոյի մամլո ծառայությանը: “Փարաջանով” լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ:
Տաղանդավոր նկարիչ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարիները էկրանավորելու գաղափարը պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով միաժամանակ նաև սցենարի հեղինակն ու համառեժիսորն է: Ֆրանսիական կողմից ֆիլմի համառեժիսորն է Սերժ Ավեդիսյանը, ով և խաղում է գլխավոր դերը: Ֆիլմի գեղարվեստական ղեկավարն ու կրեատիվ պրոդյուսերն է Ռոման Բալայանը:
“Փարաջանովը” ուկրաինական առաջին ֆիլմի նախագիծն է, որը աջակցություն է ստանում եվրոպական հանրահայտ ARTE FRANCE CINEMA հեռուստաընկերության կողմից:




Լրահոս