Գլոբալ տաքացում. ի՞նչ է սա՝ մտացածին է, թե՞ ճշմարտություն:
Վերջին ժամանակաշրջանում մարդիկ փորձում են գտնել այս հարցի պատասխանը, սակայն այդպես էլ արդյունքի չեն հասնում: Ի՞նչ է մեզ սպասվում, ժամանակն է մտածել այդ մասին:
Ռոքի-Մաունթին ազգային պարկ
Մինչ գլոբալ տաքացումը. առողջ սոճու անտառ, ցրտերի շնորհիվ միջատների պոպուլյացիան վերահսկվում էր:
Գլոբալ տաքացումից հետո. ծառերը մահանում են, այսօր այստեղ դժվար է ձմեռ անցկացնել և որևէ վարակ չստանալ:
Մեծ խոչընդոտային ստորջրյա ժայռախութ
Մինչ գլոբալ տաքացումը. բազմազան էկոհակարգերից մեկն էր, զբաղեցնում էր մոտ 135 հազար քառ. մղոն:
Գլոբալ տաքացումից հետո. ջրի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել է կորալների զանգվածային սպիտակեցման և հետագա ոչնչացման: Կորալը ծովային աշխարհի կարևորագույն տարրերից է:
Դունայ գետ
Մինչ գլոբալ տաքացումը. Եվրոպայի 2-րդ ամենաերկար գետն է: Ապահովում էր արտադրության, տրանսպորտի, ձկնորսության ոլորտներում տնտեսության հսկայական հատվածը:
Գլոբալ տաքացումից հետո. 2011-2012թթ. շարունակական երաշտները ջրի ցածր մակարդակի ռեկորդ սահմանեցին, որը կաթվածահար արեց գետային հաղորդակցությունը:
Ալպեր
Մինչ գլոբալ տաքացումը. 1960թ. Մաթերհորն լեռը Եվրոպայի ամենաբարձր գագաթներից էր՝ ծածկված ձյան ծածկույթով և սառույցով:
Գլոբալ տաքացումից հետո. 2005թ. սառցադաշտի հալոցք, բազմաթիվ վկայությունների համաձայն՝ հայտնի առողջարանի կլիման այլևս «այն չէ»:
Ալյասկա. Մյուիր Գլեյշեր
Մինչ գլոբալ տաքացումը. 19-րդ դարավերջի լուսանկար է, որում բազմաթիվ սառցալեռներ կան:
Գլոբալ տաքացումից հետո· սառցադաշտը անջատվել է ցամաքից մոտ 50 կմ: Լուսանկարը նույն վայրում է արվել:
Չադ լիճ
Մինչ գլոբալ տաքացումը. 1930-ականների լուսանկար է: Լիճը, որը աշխարհում մեծությամբ 6-րդն է, ջրով էր մատակարարում Աֆրիկյայի մոտ 20 մլն բնակչի:
Գլոբալ տաքացումից հետո լիճը կորցրել է տարածքի 80%-ը: Պատճա՞ռը՝ գլոբալ տաքացում:
Դե սան բլաս արշիպելագ
Մինչ գլոբալ տաքացումը. Պանամայի Սան Բլաս կղզին է: Մարդիկ այստեղ հնագույն ժամանակներից ապրում են՝ բնության հետ ներդաշնակության մեջ:
Գլոբալ տաքացումից հետո. գլոբալ տաքացման հետևանքով օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով ամեն ինչ ջրի տակն անցավ:
ԱՄԷ, կորալային խութեր
Մինչ գլոբալ տաքացումը. մաքուր ջուր՝ լի բուսական և կենդանական աշխարհով:
Գլոբալ տաքացումից հետո. ջրիմուռները մակաբույծների են վերածվում՝ ջրում թթվածինը քայքայելով և սպանելով ծովային աշխարհը:
Անգլիա, ծովափ Ուիթբիում
Մինչ գլոբալ տաքացումը. զբոսաշրջիկներով լեցուն ձկնորսային քաղաք էր:
Գլոբալ տաքացումից հետո. ընդամենը 200 ձկնորս է մնացել: Նավահանգիստը դատարկ է, ձկներ գրեթե չեն մնացել, քանի որ դեպի հյուսիս են լողում:
Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը