Ալիևը ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. քննարկվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուին և ռուս համանախագահ Իգոր Պոպովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրությանը, Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը չի դադարեցնում սադրանքները: Նա նաև հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հայկական կողմը սկսել է լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ իրականացնել:

Ալիևի խոսքով՝ Հայաստանը պարբերաբար ռմբակոծում է խաղաղ բնակչությանը՝ որպես թիրախ ընտրելով նույնիսկ հարսանեկան արարողությունը, որի արդյունքում խաղաղ քաղաքացիներ են տուժել:

Ալիևը ցավով նշել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդները, ադեկվատ արձագանք չեն ցուցաբերում նման ագրեսիվ գործողություններին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ալիևը քննարկել է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս