![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/A3C77081-C48B-4E32-92E7-E4EE5A97F193_mw1024_s_n.jpg)
Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ երիտասարդ սերունդը հնարավորություն չի ունեցել ճանաչել հակառակ կողմին, տեղեկություն ստանալ նրա մասին:
«Մեր նպատակներից մեկը նման տեղեկության տրամադրումն է երկու կողմերին: Մենք երկու կողմում էլ ծանոթացել ենք իսկապես խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, ովքեր չեն համարում Ադրբեջանն իրենց թշնամի: Հակամարտության խաղաղ կարգավորման ուղին գտնելը կախված է մեր ընդհանուր աշխատանքից: Մեր խնդիրներից մեկը կողմերի մերձեցումն է, վստահության միջոցառումների ամրապնդումը»,- հայտարարել է Ուորլիքը