Ռուզաննա Խաչատրյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դարձել է բժշկական գիտությունների դոկտոր:

Այսօր Ռուզաննա Խաչատրյանը սոցցանցի  իր էջում իր հերթական լուսանկարն է հրապարակել՝ կրկին հագուստի գույնի ծաղիկների ֆոնին և գրել է.

«… Իսկ հաղթողների վերքերը չեն ցավում:
Պուբլիցիոս
Շնորհավորում եմ գիտնականներին, մտավորականներին, համախոհներին՝ միասին կերտած փայլուն հաղթանակի համար:
Ռուզաննա Խաչատրյան
Երեւանի պետական բժշկական համալսարանում գործող ԲՈՀ-ի 045 Առողջապահության կազմակերպման մասնագիտական խորհրդի որոշմամբ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին շնորհվեց բժշկական գիտությունների դոկտորի (ԺԴ.00.17 թվանիշով) գիտական աստիճան»:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը բժշկական գիտությունների թեկնածու է դարձել 2013 թվականին:

Հիշեցնենք նաև, որ Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` դատարանից խնդրելով  պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում և hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» և «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածների վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող և զրպարտող արտահայտությունները:

Նշենք, որ վաղը կայանալու է վերոհիշյալ գործի  հերթական դատական նիստը:




Լրահոս