Մասկերանոն երկու խաղով որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և  Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն երկու խաղով որակազրկվել է Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Sport.es-ը հիշեցնում էր, որ նա եզրային մրցավարի նկատմամբ թույլ էր տվել վիրավորական արտահայտություն, ինչի պատճառով հեռացվել է դաշտից։

Այսպիսով, Մասկերանոն բաց կթողնի «Խետաֆե»-ի և «Վիլյառեալ»-ի հետ հանդիպումները, սակայն կկարողանա խաղալ Մադրիդի «Ռեալ»- իդեմ։




Լրահոս