![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/gvardiola.gif)
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է մեկնաբանել Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորելու մասին հնարավորությունը։
«Կրկին այդ հարցն եք տալիս։ Չեմ պատրաստվում պատասխանել դրան, քանի որ չեմ ցանկանում շեղվել։ Այժմ դեռ հոկտեմբերն է, մրցաշրջանի ավարտին դեռ մնացել է 7 ամիս։ Ավելի լուրջ խնդիրներ ունեմ»,-նշել է Գվարդիոլան: