Սեյրան Օհանյանի գործընկերները չընդունեցին նրա հրավերը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Դեռևս մեկ շաբաթ առաջ` կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գործընկերներին և վարչապետին հրավիրել էր միջոցառմանը:

Սակայն այսօր Armlur.am-ն ականատես եղավ, որ միջոցառմանը կառավարության անդամներից ոչ ոք չէր մասնակցում: Ներկա էին միայն Կրպեյանի հարազատները, բարեկամները, համագյուղացիները և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

1

2

3

4




Լրահոս