15.9 միլիոն եվրո կտան Գյումրու ռմբակոծված փողոցները վերանորոգելու համար. մնում է Սերժ Սարգսյանը համաձայնի. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է, որ ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, անձրեւային եղանակներին գյումրեցիները տնից դուրս գալ չեն կարողանում. փողոցներում աննկարագրելի վիճակ է, դրանք անանցանելի են, ջրի ու ցեխի մեջ շաղախված: Այնպիսի տպավորություն է, թե այստեղ պատերազմ է եղել ու հանրապետության մշակութային մայրաքաղաքի բոլոր փողոցները միաժամանակ ռմբակոծվել են: Գործազրկությունից բացի, քաղաքի այս վիճակը եւս լուրջ պատճառ է դարձել արտագաղթի: Ինչպես տեղեկանում ենք, Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքից` այս բանկը նախապատրաստվում է դրամաշնորհ ու վարկեր տրամադրել ՀՀ կառավարությանը՝ Գյումրիի փողոցաշինության, ժամանակակից լուսավորության ու ջրահեռացման համակարգ ունենալու համար:

Բանկը պատրաստ է այս նպատակի համար հատկացնել ավելի քան 5,3 միլիոն եվրո դրամաշնորհ, այսինքն անհատույց գումար եւ 10.6 միլիոն վարկ ՀՀ կառավարությանը. շատ չնչին տոկոսադրույքով՝ տարեկան 1.8 տոկոսով: Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 15.9 միլիոն եվրո է: «Այն հնարավորություն կտա վերականգնել Գյումրի քաղաքի հիմնական փողոցները եւ արդիականացնել փողոցային լուսավորությունը:

Փողոցների վերանորոգման աշխատանքները իրենց մեջ կներառեն ասֆալտի նորացումը ու մայթերի նորոգումը, ջրահեռացման դրենաժային ենթակառուցվածքի բարելավումը, վերազինումը: Փողոցային լուսավորության մոդերնիզացման կկատարվի բարձր ճնշման լամպերով՝ գերժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- ընթերցում ենք Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքի «Գյումրու քաղաքային փողոցները» վերնագրում:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 




Լրահոս