ՏԿԱԻՆ-ի և Արարատի մարզպետարանի շռայլ նվերը. տանիքը կորցրած մասիսցուն միասին 69 հազար 800 դրամ են հատկացրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի պատմությանը «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է: Հարությունյանների տունը այս տարվա սեպտեմբերի 21-ի երեկոյան ամբողջությամբ այրվել էր՝ մնալով 4 պատերը, եւ նա օգնության համար դիմել էր Արարատի մարզի իշխանություններին: Մարզպետարանից Հարությունյանին խոստացել էին որպես օգնություն հատկացնել ընդամենը 70 հազար դրամ: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անգամ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրահանգով այդ չնչին գումարն ամբողջությամբ չի հատկացվել. Հարությունյանին փոխանցվել է 69 հազար 800 դրամ:

Իսկ ի՞նչ է արել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: «Ժողովուրդ»-ը այս հարցով պարզաբանում խնդրեց լրատվական ծառայությունից: Այնտեղից պատասխանեցին, որ անտուն քաղաքացուն փոխանցված 69 հազար դրամը ոչ միայն մարզպետարանի, այլեւ «արտակարգ նախարարության» համատեղ օգնությունն է բնակչին: Հիրավի, մեծ շռայլություն է տանիքը կորցրած քաղաքացու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս