«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառման է կանգնած 362 հազար ՀՀ քաղաքացի: Տվյալ դեպքում խոսքը երկքաղաքացիների մասին չէ: Իսկ այս տվյալը հատկապես կարեւորվում է առաջիկա սահմանադրական հանրաքվեի ֆոնին: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը կազմում է 2 միլիոն 550 հազար:
Նշենք, որ միայն Ռուսաստանում գտնվում է ՀՀ ընտրողների մի զգալի մասը: Իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Եվրոմիության անդամ երկրներում, ԱՊՀ անդամ մնացած երկրներում: Այս թվերը ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը երբեւէ չի հրապարակում: Եթե հրապարակեն, ապա կարող է պարզվել, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին Հայաստանում չի ապրում: Այդ իսկ պատճառով էլ այդ թվերը պետական գաղտնիքի պես անհասանելի են պահվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: