Երեկ ՀՀ ոստիկանությունը գեղարվեստական վեպ հիշեցնող ոճով մի պարզաբանմամբ արձագանքել է մեր հրապարակմանն այն մասին, որ վարորդների վճարած տուգանքները տեղ չեն հասնում և ժամանակի ընթացքում դրանք բազմապատկվում են: “Ո՞րն է ոստիկանության մեղքը, եթե վճարային կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների և ոստիկանության տվյալների համեմատության արդյունքում վճարումը չի փաստվումե,- չգիտես ումից է դժգոհում ոստիկանությունը: Իսկ թե ո՞րն է քաղաքացու մեղքը, որը վճարել է տուգանքը, բայց դա ապացուցելու համար պետք է օրեր կորցնի տարատեսակ կազմակերպությունների հարցումներ անելով, ոստիկանությանը բնականաբար չի հուզել: Բայց այս պատմությունը շարունակություն ունի, որին դեռ “ՀԺ”-ն կանդրադառնա:Թերթը շեշտում է, որ ոստիկանությունը չի հերքել տեղեկատվությունը, որ 2012թ. վարորդներից ավելի քան 6 միլիարդ դրամ է հավաքել, ինչը 2011-ի համեմատ 32 տոկոսով ավելին է:
ՀԺ. Ոստիկանության գեղարվեստական վեպ հիշեցնող պարզաբանումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ