Ավագյանների վրաերթի գործը նոր երանգ է ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդգարը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դիմել է դատախազին, որպեսզի իրենց գործով քննիչ Սամվել Մուրադյանը այլեւս գործը չքննի, ավելին՝ նա խնդրել է ընդհանրապես գործը տեղափոխել այլ քննչական մարմին: «Ես մի շարք օրինակներ եմ ներկայացրել դատախազին, թե ինչ կողմնակալություն է իրականացրել քննիչը, վթարի գործը քննելիս:

Դեռեւս պատասխան չեմ ստացել, սպասում եմ դատախազի որոշմանը»,- պատմեց Սնխչյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Առինջ գյուղի մոտակայքում Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, որն այդ պահին իր ավտոմեքենայի անվադողը փոխելիս է եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս