Ինչու էր դեսպան Էդգար Ղազարյանն անակնկալ կերպով ԱԺ այցելել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վայոց Ձորի նախկին մարզպետ, անցած տարվա հոկտեմբերից Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Էդգար Ղազարյանը երեկ անակնկալ հայտնվել էր Ազգային ժողովում։ Ո՞րն է այցի նպատակը, հարցրինք դեսպանին, բայց Ղազարյանը չցանկացավ պատասխանել, նրան «օգնության» հասավ Սամվել Ֆարմանյանը, որի հետ կանգնած էր դեսպանը։ Ֆարմանյանն սկսեց լուսավորել մեզ, թե կա այդպիսի ավանդույթ, և դեսպանները պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են ունենում խորհրդարանականների հետ։

Ղազարյանը գոհ էր դեսպանի իր աշխատանքից։ Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն հեռացավ։ Խոսակցություններ կային, որ նրա և Ջերմուկի տերուտիրակաև Աշոտ Արսենյանի ջրերը մի առվով չեն հոսում, բայց աշխատանքից ազատվելու բուն պատճառն ընտրությունների նախօրեին Գագիկ Ծառուկյանի հասցեին ասված տհաճ խոսքերն էին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս