ԲՀԿ-ում «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթնակետին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարյան քաղաքական «հերոսամարտում» բեկորված, այսօր միմյանց ահավոր տանել չկարողացող ԲՀԿ-ում «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթնակետին։ Երեկ, երբ նույնականացման քարտերի մասին իր «հեղինակավոր» տեսակետն էր հայտնում ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, միջազգային կառույցներից «հետ կանչված» Ստեփան Մարգարյանն ու ԲՀԿ-ի երբեմնի «ուղեղային կենտրոն» Վահե Հովհաննիսյանը խիստ համերաշխ դուրս եկան դահլիճից։ Զոհրաբյանի ելույթի ավարտին, երբ նրանք համատեղ փորձում էին վերադառնալ դահլիճ, մեր խուզարկու հայացքին ու դիտարկմանն ի պատասխան, գտան, որ մենք զբաղված ենք «էժանագին բաներով», ապա կրկին հետ դարձան-գնացին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս