Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանը մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ հանդիպում է կազմակերպել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Աժ ՀՀԿ խմբակցության մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները։ Հրավիրողը եղել է վարչապհտ Հովիկ Աբրահամյանը։

Հանդիպումը վարչապետը կազմակերպել է որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ։ Մեր տեղեկություններով, մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում «այո»-ներ բերելու ուղղությամբ։ Իշխանությանը 700 հազար «այո» է պետք՝ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս