ՀՀԿ-ական կանայք կռիվների մեջ են. Շուշան Պետրոսյանի անունը «ջնջել են տվել». «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն. կին պատգամավորների մեջ հերթական կռիվն է սկսվել, իսկ պատճառը՝ հերթական գործուղումն է: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները՝ առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, եւ հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար:

Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» եւ ընկերուհիներով տեղավորվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս