ՀԺ. Այս շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել մեր  թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է Աժ բոլոր խմբակցությունների ղեկավարներին եւ նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետեւյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել եւ քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: Ըստ մեր տեղեկությունների, որեւէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից եւ ՕԵԿ-ից”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս