Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապրիլի կեսերին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, նա Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով` վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով: Թերթը հիշեցնում է, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինչևէ, տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասել է. “Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում”:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում