«Մենք հանդիպել ենք նախագահ Ալիևի, ինչպես նաև նախագահ Սարգսյանի հետ: Երկուսն էլ ցանկություն են հայտնել հանդիպել մինչ ընթացիկ տարվա ավարտը»,- այսօր հայտարարել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս հայտարարել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար:
«Մենք պետք է հասնենք խաղաղության մեր ապագա սերունդների համար, խաղաղությունն օգուտ կբերի երկու ժողովուրդներին էլ: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է շփվեն, միմյանց ճանաչելու համար»,- ասել է Ուորլիքը:
Վերջինս նաև անհիմն է համարել Մինսկի խմբի հասցեին հնչեցվող քննադատությունները:
«Ես չեմ հասկանում մեր հասցեին հնչեցվող քննադատությունները: Մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անում ենք, որպեսզի լուծենք հակամարտությունը: Կարևոր են երկրների ղեկավարների կողմից կատարվող քայլերը, այլ ոչ թե մեր հայտարարությունները»,- ասել է համանախագահը: