Թուրքիան «անհրաժեշտ ամեն ինչ կանի» որպեսզի կանխի սահմանամերձ Թել-Աբյադ քաղաքում ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի քրդերը ինքնավարության ստեղծումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով` այդ քայլերը կարող են իրենց մեջ ներառել նաև ռազմական օպերացիայի անցկացումը, հայտնում է Reuters-ը:
Անկարան կարծում է, որ Թել-Աբյադի ինքնավարության մասին «Ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից ղեկավարվող Սիրիայի քրդերի հայտարարությունը Թուրքիայի ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում: