Armenian text to speach

Ժամանակ. Խոսրովի արգելոցը մրից ելավ մրջուրն ընկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Ժամանակ” թերթի հավաստի տեղեկություններով՝ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրենի պաշտոնում Հրաչյա Հովակիմյանի նշանակման համար, որին օրերս արգելոցի աշխատակազմին ներկայացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ միջնորդել է անձամբ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ում նախարարության օրոք Հովակիմյանը ղեկավարել է “Հայանտառը”: Այվազյանն ու Հովակիմյանն այդ տարիներին սերտորեն “համագործակցել են” փայտի բիզնեսի գործով:
Այժմ, ժողովրդական լեզվով ասած, “Խոսրովի անտառ”-ը “մրից ելավ”, մրջուրն ընկավե. ազատվելով միջնակարգ կրթություն ունեցող Գաբրիել Պողոսյանի (Նոնո) տիրապետությունից, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հայրենի Արտաշատից էր, այն հայտնվել է Նոնո-2-ի՝ Հրաչյա Հովակիմյանի “ձեռքերումե”,- գրում է “Ժամանակը”։



Լրահոս