ՆԱՏՕ-ն պատրաստ է մեծացնել իր ռազմական կոնտինգենտը Ռուսաստանի սահմանին: Այդ միջոցներն ուղղված են Մոսկվայի կողմից ագրեսիայի զսպմանը, փոխանցում է The Wall Street Journal պարբերականը:
Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է նաև Լեհաստանում և Բալթյան 3 երկրներում 800-1000 զինծառայողների, ինչպես նաև տարածաշրջանում մեկ գումարտակի տեղակայումը:
Պենտագոնում, մասնավորապես, հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ կարող են 150 զինծառայող ուղարկել յուրաքանչյուր պետություն: Հայտնի չէ, թե արդյոք Գերմանիան հավանություն կտա այդ նախաձեռնությանը: Բեռլինը, ինչպես գրում է պարբերականը, չի ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին հաջող բանակցություններից հետո:
Նշվում է, որ տվյալ ծրագիրը դեռևս մշակման վաղ փուլում է գտնվում և դրա իրականացման համար անհրաժեշտ է Հյուսիսատլանտյան դաշինքի համաձայնությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան