
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն իր նորամուտն է նշել «Դիժոն»-ի կազմում: Այնտեղ հանդես է գալիս վարձավճարով:
Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Դիժոն»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Լիգա1-ում հանդես եկող «Ռեյմս»-ին, որի նկատմամբ առավելության է հասել 2:1 հաշվով:
Գաել Անդոնյանը խաղադաշտ է դուրս եկել «Դիժոն»-ի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: