Կառավարության այսօրվա նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկու նախագիծ ներկայացրեց, որոնցով առաջարկում էր վերաբաշխում կատարել պետական բյուջեում և նախարարությանը գումարներ տրամադրել:
Դրանցից մեկով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավում, Արաքսի ցածրադիր գոտում ուսումնա-արտադրական բազայի շինարարություն իրականացնել:
Իսկ մյուս նախագծով կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 29,931.1 հազար դրամ՝ «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: