ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման հարցով դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Ուլյանովը հայտարարել է Սիրիայի քիմիական ապառազմականացման ավարտի մասին, փոխանցում է ТАСС-ը:
«Քիմիական զենքը դուրս է բերվել Սիրիայի սահմաններից: Մնում է ոչնչացնել միայն մի տոկոսը: Ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է այդ հարցերով, բախվել է մի շարք դժվարությունների հետ: Սակայն Սիրիայի տարածքը գրեթե մաքրված է քիմիական զենքից»,-հայտարարել է Ուլյանովը:
Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Սիրիայի և Իրաքի տարածքում քիմիական զենքի արտադրությամբ զբաղվում է «Իսլամական պետության» ահաբեկիչները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան