Հայաստանը գործարարությամբ զբաղվելու ոլորտում առաջ է շարժվել երեք կետով. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ և անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված զեկույցին: Նրա խոսքով, ըստ այդ զեկույցի, Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը։

«Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղույթուններով կատարված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամկետների ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը»,-աաց վարչապետը։

Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, որով դատավորները նշանակվում են պատահականության ու ամբողջապես ավտոմատացված սկզբունքով, արդյունքում բարելավել է պայմանագրերի կիրարկման որակը։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, ինչը պետք է լինի բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում և իր անձնական հսկողության ներքո:




Լրահոս