Ւրանը դիտարկել է միջուկային զենք ստեղծելու տարբերակը 1980-ական թվականներին Իրաքի հետ պատերազմի ժամանակ, սակայն այդ ծրագիրը չի իրականացվել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանին` իրանական մամուլին տված հարցազրույցի ժամանակ:
«Երբ մենք սկսեցինք միջուկային ծրագիրը, մենք պատերազմում էինք, մենք ցանկանում էինք տարբերակ ունենալ` հակառակորդի կողմից միջուկային զենքի կիրառման դեպքում»,- մեջբերում է Հաշեմի-Ռաֆսանջանիի խոսքերը Reusters-ը:- Մենք այդպես մտածում էինք, սակայն դա չիրագործեցինք»:
«Մեր հիմնական դոկտրինան միշտ կայանում է ատոմի խաղաղ օգտագործման մեջ, սակայն մենք միշտ հաշվի ենք առել, որ եթե մեզ սպառնան ու դա անհրաժեշտ լինի, մենք կգնանք այդ ճանապարհով»,- հավելել է Իրանի նախկին նախագահը: