Թուրքիայում դատարանի առջև կկանգնեն Էրդողանի պաստառը պատռած 2 անչափահասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում մոտ օրերս դատարանի առջև կկանգնեն երկու անչափահասեր, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ: 12 և 13 տարեկան երկու եղբայրներ պատռել են երկրի նախագահի պաստառը, նրանց ազատազրկում է սպառնում· փոխանցում է  Hurriyet Daily News-ը:

Անչափահասների խոսքով՝ նրանք շուկայից վերադառնալու ճանապարհին պատռել են պաստառը, որպեսզի հնոտիի հետ փոխանակեն: «Մեզ համար միևնույնն էր, թե ում պաստառն է, և ով է պատկերված: Մենք պարզապես ցանկանում էինք վաճառել այն»,-պատմել է անչափահասներից մեկը:

Տեղի օրենսդրության համաձայն՝ անչափահասներին մինչ 2 տարի և 4 ամիս ազատազրկում է սպառնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս