Երեկ՝ մարտի 26-ին, կրակոց է հնչել Նոր Նորք վարչական շրջանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ 5-րդ զանգվածի՝ Երևանի համար 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց է հնչել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները նշված դաշտում հայտնաբերել են մեկ կրակված “Մակարով” տեսակի ատրճանակի պարկուճ և արյան հետքեր:
Օպերատիվ քննչական խումբը տեղում պարզում է, որ նշված հատվածից ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում ստացած հրազենային վնասվածքով և գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը, ով արդեն վիրահատվել է և գտնվում է ոստիկանության և բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 112 հովածի 1-ին մասին (Ծանր մարմնական վանսվածք հասցնելը) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: