![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/cb68b418e758971c69929a17216c5d5b-472x265.jpg)
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը:
Քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:
Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ: