Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Օրակարգում ներառված են 30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաև ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով:

 




Լրահոս