Հունաստանի ափերին 5 երեխա է խեղդվել, փոխանցում է РИА Новости-ն: Գործակալությունը հայտնում է նաև մեծահասակ ներգաղթյալների շրջանում 2 զոհի մասին: Ավելի քան 200 մարդու հաջողվել է փրկել:
Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնում ջրի մեջ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ ներգաղթյալների հարցով Միջազգային կազմակերպությունը հայտնել էր, որ տարեսկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է ներթափանցել 704 հազար 227 մարդ: Ընդ որում, 3257 մարդ զոհվել է կամ անհետ կորել Միջերկրական ծովում:
Կազմակերպությունը զգուշացնում է, որ Թուրքիայից Հունաստան ճանապարհը վտանգավոր է մնում՝ ուժգին քամիների և վատ եղանակի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան