Քաղաքացու մոտ եվ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մարտի 26-ին՝ ժամը 21.55-ի սահմաններում, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայից, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986թ. ծնված Վաչագան Ս.-ին, 1987թ. ծնված Երվանդ Ս.-ին և 1978թ. ծնված Դավիթ Մ.-ին` “Հյունդայի Սոնատա” մակնիշի ավտոմեքենայով:
 
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Դավիթ Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է “CZ Pistol Model 27 kal 7.65” տիպի արտասահմանյան արտադրության ատրճանակ` պահունակով` լիցքավորված 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
 
Ավտոմեքենայի զննությամբ սրահից հայտնաբերվել և առգրավվել է չպարզված տիպի ատրճանակ, “Valter” տեսակի գաղտնի փականով դանակ` 8 սմ շեղբի երկարությամբ:
 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:




Լրահոս