
Կիևի քաղաքային խորհրդի կողմից քվեների 25%-ի հաշվարկից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջատար է «Համերաշխություն Պյոտր Պորոշենկոյի բլոգ» կուսակցության թեկնածու Վիտալի Կլիչկոն: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 39,65%-ը:
«Ընտրողների 39,65-ը Կիևի քաղաքապետի ընտրություններում քվեարկել է Վիտալի Կլիչկոյի օգտին, 10,4 %-ը` Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզուի, իսկ 8,95%-ը` «Միասնություն» կուսակցության թեկնածու Ալեքսանդր Օմելչենկոյի օգտին»,- մեջբերում է քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալները ՏԱՍՍ-ը:
Համաձայն հաշվարկների` Կլիչկոյի օգտին քվեարկել է 87830 ընտրող, Բերեզուի օգտին` 23 053, և Օմելչենկոյի օգտին` 19828: