![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/unnamed-178.jpg)
Ազգային ժողովը նոյեմբերի 10-ին արտահերթ նիստ կհրավիրի: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Քանի որ մեր աշխատանքները շատ դանդաղ են ընթանում, մենք նոյեմբերի 10-ին արտահերթ նիստ կհրավիրենք»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17:30-ին կլինեն քվեարկություններ: Նա պատգամավորներին հորդորեց այդ ժամին լինել դահլիճում՝ քվեարկություններին մասնակցելու համար: